հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում են 1061 բնակելի տներ․ նախարար Սարգսյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում են 1061 բնակելի տներ․ նախարար Սարգսյան

Բնակարանաշինության մեծածավալ ծրագրեր են իրականացվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով. սկսված են 1061 բնակելի տների կառուցման աշխատանքներ։

Դրանցից 300-ի աշխատանքներն ավարտման փուլում են, մի մասն արդեն իսկ տրամադրված է շահառուներին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Բարեգործական ծրագրերով սկսված են 192 տան կառուցման աշխատանքներ, որից 92-ը` Հովսեփավան համայնքում՝ ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, իսկ 100 տուն Հայաստանի հանրային հեռուստատեսության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի միջոցներով` Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում: Մասնավոր ընկերությունների կողմից սկսված են 751 բնակելի տների կառուցման աշխատանքներ», - նշել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: