շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից պատրաստ կլինի շահագործման

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը մոտ 20-25 օր առաջ էր արդեն պատրաստ: Այս մասին հայտնել է ՏԿԵ նխարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Հաղորդվեց, որ իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում․

«Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթեւեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված եւ ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»։

Այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նախօրեին ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։

Սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված։


  • Կիսվել: