երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաքվեն» չի կարող լինել պատերազմի սպառնալիք, այստեղ իշխանության պայքար չի գնում․ Սեյրան Օհանյան

«Հայաքվեն» չի կարող լինել պատերազմի սպառնալիք, այստեղ իշխանության պայքար չի գնում․ Սեյրան Օհանյան

«Հայաքվեի» ստորագրահավաքից հետո համապատասխան նախաձեռնություն պետք է լինի ԱԺ-ում, որը պետք է առաջ մղել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությանը նայեն, իրենք փորձելու են ինչ-որ արգելքներ դնել այս նախաձեռնության առջեւ․ «Այս 2,5 տարիներին ընդդիմության բոլոր նախաձեռնությունները՝ վերաբերող Արցախին, մեր անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, իրենք մերժել են: Հիմա էլ տեսնում ենք, որ համացանցում իրենց կողմնակիցներին ցուցումներ են տալիս, որ ստորագրահավաքին չմիանան»։

Դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները նշում են, որ «Հայաքվեն» պատերազմի սպառնալիք է բերում, Սեյրան Օհանյանն ասաց. «Հայաքվեն» չի կարող լինել պատերազմի սպառնալիք: Այդ դեպքում յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է մեր միասնությանը, անվտանգության համակարգի ձեւավորմանը, բանակի վերականգնմանը, կարող է այսօրվա իշխանությունն ասել, որ դրանք էլ են սպառնալիք: Իշխանությունը կեղծ տեղեկություններ է տարածում, որ ընդդիմությունը սա նախաձձեռնել է, որ լինի պատերազմ, պատերազմից հետո ժողովուրդը ոտքի կանգնի եւ իրենք գան իշխանության: Այստեղ իշխանության պայքար չի գնում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ դրանք բոլորը կեղծ օրակարգեր են:

  • Կիսվել: