ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ ժողովրդի վերածնունդը (արդեն որերորդ անգամ) գալու է Արցախից. Բագրատյան

Հայ ժողովրդի վերածնունդը (արդեն որերորդ անգամ) գալու է Արցախից. Բագրատյան

՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահ է՝ հայ ժողովրդի վերածնունդը գալու է Արցախից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Բագրատյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Սիրելի արցախցիներ։ Շնորհավորում եմ ձեր Ամանորը։ Մեզ էլ կներեք, որ չենք կարողանում ձեզ օգնել։ Պատճառները շատ են. հիվանդ իշխանավորներից մինչև աշխարհքաղաքական հիմար խաղերը։ Տոկացեք։ Հայ ժողովրդի վերածնունդը (արդեն որերորդ անգամ) գալու է Արցախից՛՛։

  • Կիսվել: