կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ ժողովրդի պառակտումն անընդունելի է. Դավիթ Բաբայան

Հայ ժողովրդի պառակտումն անընդունելի է. Դավիթ Բաբայան

Հայ ժողովրդի պառակտումն անընդունելի է: Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ո՞վ է ավելի վտանգավոր՝ ադրբեջանցինե՞րը, որոնք ատելություն չեն տածում հայերի հանդեպ, թե նրանք, ովքեր ասում են, որ ղարաբաղցիները թուրք են։ Անուննե՞ր նշենք։ Հախվերդյանը։ Հայ ժողովրդի պառակտումն անընդունելի է։ Թշնամիների նպատակը հենց սա է՛՛։

Բաբայանը հավելել է, որ եթե մենք խոսում ենք սուբյեկտիվ կարծիքի, թյուրիմացության, կարծրատիպի մասին, ապա դա պետք է փոխել։

՛՛Կան նաեւ արտաքին ազդեցություններ։ Նման տարանջատում մտցվել էր դեռ 1920-ականներին՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Լուրջ խաղ է ընթանում։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Ովքե՞ր են արցախցիները հայ ժողովրդի համար՛՛,-նշել է նա:

Նախարարի խոսքով՝ պետականությունը միայն կենացներ չեն։ ՛՛Ի՞նչ եք ուզում մի պետությունից, որը հերոսացնում է քնած մարդու սպանությունը։ Ադրբեջանում դեռ մանկապարտեզից են հայատյացություն քարոզում։ Պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Ո՞վ կարող է վիճել, որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է։ Այսօր այս պետությունն իր սփյուռքում հայատյացության ընդգծված քաղաքականություն է վարում, ինչը նախկինում չկար՛՛,-ասել է Արցախի ԱԳ նախարարը:

 

 

  • Կիսվել: