ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը․ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը․ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

  • Կիսվել: