ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հաճար ձեռք բերել ցանկացող տնտեսվարողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ

Հաճար ձեռք բերել ցանկացող տնտեսվարողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ

Ի գիտություն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է , որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ , որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը: Այս մասին ասված է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով:Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: