ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հասմիկ Պապյանը չի միացել Արայիկ Հարությունյանին ուղղված մի խումբ քաղաքացիների հայտարարությանը

Հասմիկ Պապյանը չի միացել Արայիկ Հարությունյանին ուղղված մի խումբ քաղաքացիների հայտարարությանը

Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը չի միացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված մի խումբ քաղաքացիների հայատարարությանը։
 
Տիկին Պապյանը հայտնեց, որ հայտարարությանը միանալու առաջարկով իրեն դիմել է արցախցի գրող Վարդգես Օվյանը, սակայն երգչուհին մերժել է առաջարկը։
 
«Հետագայում տեսա, որ իմ անունը անհասկանալիորեն ներառել են այդ հայտարարությունը ստորագրած անձանց շարքում, բայց ուզում եմ հայտարարեմ, որ ես այդ նախաձեռնությանը չեմ միացել», - նշեց երգչուհին։
 

  • Կիսվել: