կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում․ ԱՀ ՊԵԿ

Հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում․ ԱՀ ՊԵԿ

Ի կատարումն Արցախի Հանրապետության Նախագահի մոտ հունվարի 11-ին անցկացված խորհրդակցությունում տրված հանձնարարականների՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի ղեկավար կազմի հետ՝ ներկայացնելով հարկային վարչարարության ոլորտում առաջիկա անելիքները: 
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեից։
 
Կարևորելով հարկային կարգապահության բարձրացման նպատակով հարկ վճարողների շրջանակում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` կոմիտեի նախագահը հանձնարարել է հարկ վճարողների շրջանում իրականացնել լայնածավալ իրազեկման միջոցառումներ՝ անհատական հանդիպումների, սեմինար-քննարկումների, կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով:
May be an image of 8 մարդ, people sitting և ներսումը
 
Այն հարկ վճարողները, ովքեր կպահպանեն օրենսդրության պահանջները, զերծ կմնան հարկային մարմինների անհարկի միջամտություններից, իսկ հարկերի վճարումից խուսափողների նկատմամբ կիրականացվեն հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտումների, ապօրինի գործունեության, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման դեպքերի և այլ հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով:

  • Կիսվել: