հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ․ ԱՀ ՊԵԿ

Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ․ ԱՀ ՊԵԿ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեության, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների ու աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից, իրականացվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել պատերազմից տուժած արցախյան տնտեսության զարգացմանն ու տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
 
Կոմիտեն հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով պատասխանատվության ենթարկվելուց:
 
Միաժամանակ, կոմիտեն դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ անօրինական գործունեության դեմ իրականացվող միջոցառումներին. կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:
 
Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:

  • Կիսվել: