երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում հարկ վճարողներից ընդունվում են դիմումներ նյութական վնասը փոխհատուցելու նպատակով

Արցախում հարկ վճարողներից ընդունվում են դիմումներ նյութական վնասը փոխհատուցելու նպատակով

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներից ընդունում է դիմումներ 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու նպատակով։

«Մեր տեղեկատվական բազայում է պահպանվում առևտրի օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի էլ տրամադրվելու են տեղեկանքները», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:
 
Նա հավելեց, որ դիմումներն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչև 17:00-ն, Տիգրան Մեծի 16 հասցեում։ Կարող են ուղարկվել նաև փոստային առաքմամբ կամ էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել (047) 95-30-78 հեռախոսահամարով:

  • Կիսվել: