ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Հարդը և Տրիտինը կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»

«Հարդը և Տրիտինը կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»

Գերմանական RND - RedaktionsNetzwerk Deutschland -ի խմբագրականը հայերեն թարգմանությամբ ներկայացրել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
 
Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։
Հայաստանի տվյալներով՝ այնտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։ Ադրբեջանը պատասխանատու է համարում Ռուսաստանին:
 
Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական ​​լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում», - ասել է Հարդը RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ին ու նշել.
 
«Ակնհայտորեն շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը»: Բունդեսթագի Կանաչներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը պահանջել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, հակառակ դեպքում հումանիտար աղետ է սպառնում»։
 
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը»,- ասել է Տրիտինը։
«Ադրբեջանի նոր դերը՝ որպես Եվրոպայի համար էներգիայի կարևոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին»։ Խմբագրականը մեջբերում է նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին. «Լաչինի միջանցքի շրջափակումն իրականում 120,000 մարդու պաշարում է և այն պետք է դիտարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր պատմական հայրենիքից լիակատար վտարելու ադրբեջանական համակարգված քաղաքականության մաս»:

  • Կիսվել: