շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը

Հանդիպում Արցախի ՊՆ-ում. քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 21-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցում էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: