շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ու Սամվել Շահրամանյանը

Հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ու Սամվել Շահրամանյանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Խորհրդի անդամները հետաքրքրվել են ԱՀ իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը:

 
 

  • Կիսվել: