շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի» կենտրոնում COVID-19-ի դեմ պատվաստման նոր կետ է գործում

Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի» կենտրոնում COVID-19-ի դեմ պատվաստման նոր կետ է գործում

Արդեն մի քանի օր է, ինչ ԱՀ Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի» կենտրոնում COVID-19-ի դեմ պատվաստման նոր կետ է գործում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԱՆ հակապալարախտային դիսպանսերի պալարախտաբան, մանկաբույժ Մարինե Շինդյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի որոշմամբ՝ «Համաճարակաբանության և հիգիենայի» կենտրոնի առաջին հարկում օրերս բացվել է պատվաստման կետ, որտեղ ուղեգրվել են մեր կենտրոնի բժիշկները, որպեսզի գնահատենք մարդկանց առողջական վիճակը, որից հետո պատվաստենք բնակչությանը։

Այստեղ պատվաստել ենք մեր 23 քաղաքացիների, և վստահաբար կարղ եմ ասել, որ նրանցից ոչ մեկը պատվաստումից հետո որևէ գանգատ չի ունեցել»,- ներկայացրել է Մ. Շինդյանը:

 

Բժիշկ-պալարախտաբանը կոչ է արել բնակչությանը լինել ավելի զգոն և մտածել սեփական առողջության մասին:

Բնութագրությունը հասանալի չէ «Պետք է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որպեսզի կարողանանք դադարեցնել այս չարիքը: 40 և ավելի տարի է, ինչ աշխատում եմ որպես բժիշկ, և ինքս կողմ եմ պատվաստմանը: Եթե հետ նայենք, կհիշենք, որ "Ծաղիկ" հիվանդությունն այսօր աշխարհում վերացել է պատվաստման արդյունքում: Դրա համար եկեք փորձենք պատվաստվել, ու մի օր էլ հրաժեշտ տանք կորոնավիրուսային հիվանդությանը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: