կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Համակարգային խնդիր չենք տեսնում, բայց արցախցիների յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում. ԿԲ նախագահը՝ արցախցիներին վարկ չտրամադրելու մասին

Համակարգային խնդիր չենք տեսնում, բայց արցախցիների յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում. ԿԲ նախագահը՝ արցախցիներին վարկ չտրամադրելու մասին

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց բարձրացրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների վերաբերյալ՝ մասնավորապես ԱՊՊԱ պայմանագրերի կնքման և բանկերից վարկ ստանալու հնարավորությունների հետ կապված։

 

Պատգամավորը նշեց, որ մի շարք քաղաքացիներ բախվում են խոչընդոտների ԱՊՊԱ-ների հետ կապված: «Ապահովագրական ընկերությունները պնդում են, որ Կենտրոնական բանկը թույլ չի տալիս ԱՊՊԱ պայմանագրեր կնքել»,- ասաց նա:

Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ խնդրից տեղյակ չէ և առաջարկեց պատգամավորին տրամադրել կոնկրետ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի ԿԲ-ն կարողանա հետամուտ լինել և նպաստել դրանց լուծմանը։

  • Կիսվել: