հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 200 անգամ

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 200 անգամ

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց:

Ինչպես հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

  • Կիսվել: