ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչև մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ. ԱՀ նախագահ

Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչև մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ. ԱՀ նախագահ

Առաջիկա երեք տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան: Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ միաժամանակ կառավարությունը ջանքեր կգործադրի տեղահանված արցախցիների զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: 

Հարությունյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:

՛՛Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն՝ Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում՛՛,-պատմել է նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ պատերազմի օրերին հոսանքի և կապի խնդիր չի եղել՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական զինված ուժերը բազմաթիվ կայաններ են թիրախավորել:

  • Կիսվել: