կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը. ԱԻՊԾ

Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը. ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ երեկ հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է տրակտորի անվադողը։

ԱՀ ԱԻՊԾ-ն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով դեպքին և լուսանկարներ հրապարակելով։
 
Հայտնել էինք, որ երեկ ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
 
«Տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ է կատարել։ Իսկ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը»,–նշված է հաղորդագրության մեջ։
 
Ասվում է նաև, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության շրջանայի բաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները: Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

  • Կիսվել: