ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաղթանակը մերն է. ԱՀ նախագահը առավոտյան հանդիպել է առաջին կամավորականների հետ (տեսանյութ)

Հաղթանակը մերն է. ԱՀ նախագահը առավոտյան հանդիպել է առաջին կամավորականների հետ (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու՛՛,-նշել է նա:

Նա նաև հավելել է. "Պատերազմ են հայտարարել, պատերազմ էլ կստանան: Որևէ մեկը թող չհուսահատվի ոչ զոհերից, որ վիրավորներից: Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: