ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հադրութում հայտնաբերվել է մեկ աճյուն

Հադրութում հայտնաբերվել է մեկ աճյուն

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի հատվածում հայտնաբերվել է մեկ աճյուն: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ անձի ինքնությունը պարզելու համար: Առայսօր հայտնաբերվել է 1355 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն:

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրել է, որ այսօր որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի և Մեխակավանի ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել: Ըստ կառույցի՝ զուգահեռ շարունակվում է նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնումը:

  • Կիսվել: