Հադրութի արվեստի դպրոցի կողմից Ստեփանակերտում ազգային պարերի բաց դաս է կազմակերպվել
Հադրութի արվեստի դպրոցի կողմից «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքում կազմակերպվել է ազգային պարերի բաց դաս։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բաց դասին մասնակցում էր դպրոցի 124 աշակերտ։
«Միջոցառման վայրը պատահական չէինք ընտրել: «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը մեր ժողովրդի կարևոր խորհրդանիշներից է, ուստի նախաձեռնությունն այստեղ կյանքի կոչելն ավելի պարտավորեցնող էր։ Դպրոցի աշակերտները մեծ հաճույքով մասնակցեցին և, իհարկե, ավելի հմտացան ու մի նոր բան սովորեցին։ Տարածքում գտնվող մեր հայրենակիցները ևս միացան մեզ»,-մանրամասնել է Հադրութի Արվեստի տնօրեն Տաթև Միրզոյանը՝ կարևորելով նման նախաձեռնությունները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ Արցախում չեն դադարում արարել ու ստեղծագործել։
Տնօրենի տեղեկատվությամբ՝ ազգային պարերի բաց դասին ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ է մասնակցել։
Այնուհետև ներկաներն ունկնդրել են Արվեստի դպրոցի սաների երաժշտական կատարումները: