շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հադրութցի երեխաների համար Ստեփանակերտում մանկապարտեզ կբացվի

Հադրութցի երեխաների համար Ստեփանակերտում մանկապարտեզ կբացվի

Հադրութից տեղահանված ընտանիքների երեխաների համար Ստեփանակերտում մանկապարտեզ կբացվի։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա մանրամասնեց .

« Մանկապարտեզի համար շենքը վարձակալում է պետությունը։Հաստատության գործունեությունը ևս կապահովվի պետության միջոցներով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն կա։ Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»։

Մեզ հետ զրույցում ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ մանկապարտեզի գույքի ձեռքբերումը կհովանավորի Մայր աթոռը։ «Շնորհակալ ենք Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ֊ին այս դժվարին ու ծանր օրերին Արցախի ու արցախցու կողքին լինելու հաստատակամության համար։ Վեհափառն իր օրհնությունը բերեց իմ և ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խնդրանքին՝ հովանավորելու առաջիկայում Ստեփանակերտում բացվող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզի գույքի ձեռքբերումը»,֊ ասաց Ա.Սիմոնյանը և կարևորեց, որ մանկապարտեզի հադրութեցի 125 սաներն ու ուսուցչական կազմը կշարունակեն աշխատել միասին։

«Շնորհակալ ենք ՀԲԸՄ ողջ ընտանիքին և միության նախագահ Պերճ Սեդրակյանին այս անձնվեր քայլի համար․նաև Արցախի թեմին և թեմակալ առաջնորդ՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին իր անձնվեր ծառայության, Արցախի հոգսերով ապրելու և արցախցիներին նեկցուկ լինելու համար»,֊ հավելեց նա։

  • Կիսվել: