կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ գյուղատնտեսության նախարարը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում քննարկել է ոլորտում իրականացվող ծրագրերը

ԱՀ գյուղատնտեսության նախարարը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում քննարկել է ոլորտում իրականացվող ծրագրերը

Այսօր` ապրիլի 6-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանն այցելել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթված Շուշիից Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի տեխնոլոգիական համալսարան, տեղում ծանոթացել շենքային և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից։ Աղբյուրը նշում է` ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ն. Մուսայելյանի կողմից հանգամանորեն ներկայացվել են նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, դրանցից օգտվելու պայմանները, կարեւորվել հետպատերազմական շրջանում պահանջված և մրցունակ մասնագետների պատրաստման դերը։

Ուսանողների և դասախոսների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր ու առաջարկներ` ուղղված նախարարություն-համալսարան կապի սերտացմանն ու համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպումն անցել է կառուցողական և անկեղծ շփման մթնոլորտում, որից հետո մասնակիցներն այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի՝ Աջափնյակ թաղամասում գտնվող փորձահողամաս և մասնակցել պտղատու ծառերի տունկին:

  • Կիսվել: