ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյանջալիևի հայտարարությունն ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է. Արցախի նախագահի խոսնակի արձագանքը

Գյանջալիևի հայտարարությունն ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է. Արցախի նախագահի խոսնակի արձագանքը

Ադրբեջանցի հասարակական գործիչ Թուրալ Գյանջալիևն իր համար ցանկալին ներկայացրել է իրականության տեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիևի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա իբր Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:

«Այդ հայտարարությունն ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն մոլորության մեջ պահելու իրենց հասարակությանն ու նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք Ստեփանակերտում գրասենյակի տեղ կարող են փնտրել միայն քարտեզի վրա: Որքան էլ ադրբեջանական կողմը փորձի ներկայացնել, թե հակամարտությունը կարգավորված է կամ Արցախում իրենք կարող են իրականում նման հնարավորություն ունենալ, շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ: Կան չլուծված բազմաթիվ խնդիրներ՝ Արցախի միջազգային կարգավիճակից մինչև հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում»:

  • Կիսվել: