շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գույքի դիտավորությամբ ոչնչացում Արցախում

Գույքի դիտավորությամբ ոչնչացում Արցախում

Հուլիսի 20-ին ժամը 23:10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների փողոցի թիվ 82 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
 
Անմիջապես կանչի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և պարզել, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում, 34-ամյա Ա. Կ.-ն, գտնվելով ոգելից խմիչքների ազդցության տակ վիճաբանության մեջ է մտել Ս. Ս.-ի (ծնված 1969թ.) հետ։
 
Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Կ.-ն այնուհետև դիտավորությամբ ջարդել է Ս.Ս.-ի տան խոհանոցի ապակիները և տան դիմաց կայանված վերջինիս կողմից շահագործվող «Հունդաի սոնադա» ավտոմեքենայի դիմացի հողմապակին` պատճառելով նյութական վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

  • Կիսվել: