հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գրեթե յուրաքանչյուր ամիս պետական բյուջե են վերադարձվում տասնյակ միլիոնների հասնող գումարներ. Արցախի գլխավոր դատախազ

Գրեթե յուրաքանչյուր ամիս պետական բյուջե են վերադարձվում տասնյակ միլիոնների հասնող գումարներ. Արցախի գլխավոր դատախազ

Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը լինելու է հանցավորության դեմ դատախազական պայքարի առանցքային ուղղություններից մեկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

«Այդ ուղղությամբ աշխատանքները պետք է կրեն բաց և հրապարակային բնույթ, լինեն համոզիչ ու վստահելի: Ընդամենը վերջին մեկ տարում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը գերազանցում է 500.000.000 դրամը, գրեթե յուրաքանչյուր ամիս այս կամ այն գործով պետական բյուջե է վերադարձվում հաճախ տասնյակ միլիոնների հասնող գումարներ: Այս ուղղությամբ աշխատանքը պետք է լինի սովորական առօրյայի մաս և առավելագույն կարճ ժամկետում պետք է համակարգային այդ պայքարին լիարժեքորեն ներգրավել հետաքննության բոլոր մարմիններին և հասարակությանն ու անհատին»,- ասել է Գ. Ներսիսյանը:

 

  • Կիսվել: