ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2022 թվականի ապրիլի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 75 հաղորդում։

 Գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 10 հաղորդում, բոլորը բացահայտվել են, ևս 10 հաղորդում ստացվել է անձնական ունեցվածքի գողության մասով: Անցած շաբաթվա ընթացքում խարդախության 1 դեպք է արձանագրվել, ևս 2 դեպք՝ խարդախության վերաբերյալ։
 
Տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 և նախկինում կատարված 3 հանցագործություն:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 14 քաղաքացի։
 
Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 19 դեպք, 8 վարորդ եղել է անսթափ վիճակում, 109-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին՝ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
 
Ոստիկանության համակարգի բոլոր ստորաբաժանումները շուրջօրյա ծառայությամբ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

  • Կիսվել: