երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գործարկվել է առցանց հարթակ նախատեսված ԼՂ-ից ուսուցիչների աշխատանքի դիմելու համար

Գործարկվել է առցանց հարթակ նախատեսված ԼՂ-ից ուսուցիչների աշխատանքի դիմելու համար

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է  երեկ երեկոյան։

«Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը»,-մանրամասնել է Անդրեասյանը՝ ներկայացնելով նաև  հարթակի` kadrer.emis.am հղումն  ու  դիմելու ուղեցույցը։

  • Կիսվել: