երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնել Սանոսյանը Գեղարքունիքում այցելել է Արցախից տեղահանված անձանց համար սննդի պատրաստման, ապահովման կետ

Գնել Սանոսյանը Գեղարքունիքում այցելել է Արցախից տեղահանված անձանց համար սննդի պատրաստման, ապահովման կետ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքում այցելել է ԼՂ-ից տեղահանված անձանց համար սննդի պատրաստման, ապահովման կետ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դոն ֆիշ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 1-ից շուրջ 1600 բռնի տեղահանվածի ապահովում է երեքանգամյա սնունդով, որը մատակարարվում է մարզում` պետության աջակցությամբ կացարանով ապահովված քաղաքացիներին։ Ընկերությունում այս պահին աշխատում է 40 մարդ։

«Ներկայացվել է սննդի պատրաստման և մատակարարման գործընթացը։

Մարզում այցելել եմ նաև «Արևիկ» առողջարան և հանդիպել բռնի տեղահանվածների հետ։ Այս պահին առողջարանային կենտրոնում ապաստանել է 218 հոգի։

Ներկայացրել եմ կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, պատասխանել հուզող հարցերին, որոնք վերաբերվել են երեխաների կրթական գործընթացի անխափան կազմակերպմանը, այլ վայրերում բնակարան գտնելու գործընթացներին, ինչպես նաև կառավարության երկարաժամկետ ծրագրերին»,- գրել է նախարարը։

 

 

  • Կիսվել: