ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գլխավոր ձեռքբերումներից է անվճար առողջապահական ծրագրերի ներդրումն ամբողջ հասարակության համար.Արտակ Բեգլարյան

Գլխավոր ձեռքբերումներից է անվճար առողջապահական ծրագրերի ներդրումն ամբողջ հասարակության համար.Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության առողջապահական համակարգում գլխավոր հաջողությունը, ըստ Նախագահի նախընտրական ծրագրի, անվճար առողջապահական ծառայություններն են ամբողջ հասարակության համար:

Որպես պետական նախարար իր գործունեության ամփոփման շուրջ այսօր՝ նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Արտակ Բեգլարյանը:

«Առողջապահական համակարգում ունեցած բարեփոխումներից են սարքավորումների, ենթակառուցվածքների բարելավման գործընթացը, Հայաստանից և Սփյուռքից կադրերի ներգրավումը: Նախորդ տարի երեք փուլով բարձրացվել են աշխատավարձերը, ինչը բավականին բարձրացրել է առողջապահական համակարգի աշխատակիցների սոցիալական երաշխիքները:

Կարևոր եմ համարում նաև առողջապահության ոլորտում ռազմավարության նախագծի մշակումը,որն առաջիկա երկու օրերին կհրապարակվի և կարծում եմ, մի քանի ամսում կհաստատվի: Իհարկե,ծրագրային այլ հաջողություններ ևս ունենք,բայց առողջապահության ոլորտում մեծ բարեփոխումների խնդիր կա՝ և կառավարման համակարգում, և հանրային առողջապահական ու սկրինինգային ծրագրերի տեսանկյունից: Մշակված ռազմավարությունը հիմք է տալու,որպեսզի ավելի համակարգված աշխատենք այդ ուղղությամբ»,-ընդգծեց Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: