ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Գլենդեյլն ու Արցախի Մարտունին քույր քաղաքներ է հռչակել

Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Գլենդեյլն ու Արցախի Մարտունին քույր քաղաքներ է հռչակել

Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի գլխավորած քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հետ քույր քաղաքների կապ հաստատելու մասին, հայտնում է Asbarez-ը:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, Էլեն Ասատրյանը, Դեն Բրոտմանը և Փոլա Դիվայնը իրենց աջակցությունն են հայտնել այդ ջանքերին:

Մարտունու հետ քույր քաղաք հարաբերություններ հաստատելուց բացի, խորհրդի անդամներն ընդգծել են Մարտունու տնտեսական զարգացման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման և Գլենդեյլի քաղաքացիների և Արցախի Հանրապետության հայ բնակչության միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ 

  • Կիսվել: