ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննարկվել են Գլենդեյլի և ՀՀ-ում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցեր

Քննարկվել են Գլենդեյլի և ՀՀ-ում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցեր

Ապրիլի 15-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը և խորհրդական Վարազդատ Պահլավունին հանդիպեցին Գլենդեյլի նորանշանակ քաղաքապետ Արդի Քասախյանի հետ։

Դեսպանորդ Նելլի Սարոյանը շնորհավորելով Արդի Քասախյանին Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ և արդյունավետ աշխատանք։

Քննարկվեցին Գլենդեյլ քաղաքի և Հայաստանում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման և նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր։

 

  • Կիսվել: