ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հանրության կարծիքը ուսումնասիրելու առաջադրանք ունենք, և դա պետք է կատարենք. Ստյոպա Սաֆարյան

Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հանրության կարծիքը ուսումնասիրելու առաջադրանք ունենք, և դա պետք է կատարենք. Ստյոպա Սաֆարյան

Հանրայն խորհուրդը ունի հանձնարարություն ուսումնասիրել հանրության կարծիքը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրայն խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Կառավարությունը և պարոն վարչապետը տակավին մնում են շահագրգիռ իր իջեցրած ամենաառաջին խնդրանքի հարցում։ Մեր վերջին հանդիպման ընթացքում պարոն վարչապետը այդ պատվերը վերահաստատել է։ Առաջադրանքը Հանրային խորհրդի առջև դրված է, և մենք դա անելու ենք», -հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ այդ հարցը դեռ պետք է քննարկումների փուլ անցնի Հանրային խորհուրդում։

Հետքրքրվեցինք, թե գործնականում ինչպե՞ս է պատկերացնում պարոն Սաֆարյանը այդ գործընթացը, ի պատասխան նա ասաց, որ հանրային կարծիքի ուսումնասիրման համար կարելի է ստեղծել ֆոկուս խմբեր ու անցկացնել հարցումներ, որոնց արդյունքում կպարզվի հանրության դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ։

«Մեր գործիքները շատ հստակ են տրված՝ ինչպես ենք դա անում՝ անցկացնում ենք սոցիոլոգիական հարցումներ, դիսկուրս անալիզներ, ֆոկուս խմբեր և այլն։ Շատ բազմազան մեթոդներ կան, բայց դրանք նախկինում չեն արվել։ Չի արվել նման բան նախկինում քննարկված տարբեր աղմկահարույց օրենքների դեպքում։ ՀԽ անդամները ուղղակի հավաքվել են...ներեցեք, բայց Հանրային խորհրդի 45 անդամի ձայնը, չեք կարող համարել հանրության ձայն։ Ուղղակի չեք կարող», -նշեց Սաֆարյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: