Ղարաբաղում պլանային վիրահատությունների դադարեցումը ճիշտ որոշում է․ առողջապահության նախարար
Այս իրավիճակում Ղարաբաղում պլանային վիրահատությունների դադարեցումը շատ ճիշտ որոշում է, պետք է բոլոր ռեսուրսները ուղղել շտապ բժշկական օգնություն ցուցաբերելուն։ Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք մեծացրել ենք Գորիսի բժշկական կենտրոնի մատուցվող ծառայությունների շրջանակը։ Բացի այդ, դեղորայք եւ բոլոր անհրաժեշտ պարագաները առաքել ենք Արցախի այն գյուղերի բնակիչներին, որոնց կարիքները Արցախի առողջապահության նախարարությունը չի կարող բավարարել։ Ես մշտական կապի մեջ եմ Արցախից իմ գործընկերոջ հետ։ Մեր մասնագետներն աշխատում են Ստեփանակերտի բժիշկների հետ եւ անում են ամեն ինչ, որպեսզի ծանր հիվանդների հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ լինի։ Ակնհայտ է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է մեծ հումանիտար ճգնաժամի եւ առողջապահական ոլորտի ճգնաժամի առաջ», – նշեց նախարարը։