ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ ԱԽ մանդատի տրամադրման համար 2 կողմի համաձայնությունն է պետք․ Պեսկով

Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ ԱԽ մանդատի տրամադրման համար 2 կողմի համաձայնությունն է պետք․ Պեսկով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը Արցախում հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի խաղաղապահներով փոխարինելու հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ 

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական շփումներ կան: Իհարկե, այս թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը:

Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավարտից հետո կարող է հաջորդել տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու խնդրանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: