երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ղարաբաղում հայկական քաղաքական կառույցն ինքն իրեն ոչնչացրել է. Թուրքիայի ԱԳՆ

Ղարաբաղում հայկական քաղաքական կառույցն ինքն իրեն ոչնչացրել է. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խոսել է Ադրբեջանի վերջին ռազնական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի մասին։

Ըստ թուրքական Sondakika-ի՝ նա նշել է, թե մինչեւ 2020 թ. Ադրբեջանը համբերատար սպասել է, մասնակցել բանակցությունների տարբեր տեղերում, որտեղ որ հրավիրել են։ Նա հավելել է, որ  գլխավոր թեմաներն են եղել Ղարաբաղի եւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Ֆիդանի խոսքով՝ այս պահին արդեն Ղարաբաղում հայկական քաղաքական կառույցն ՛՛ինքն իրեն ոչնչացրել է՛՛, եւ Ադրբեջանի Սահմանադրության ներքո սկսվել է տեղի հայ բնակիչների ինտեգրման գործընթացը։

  • Կիսվել: