կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ղարաբաղից հեռացած բնակիչները պահպանում են վերադարձի իրավունքը». պաշտոնական Բաքու

«Ղարաբաղից հեռացած բնակիչները պահպանում են վերադարձի իրավունքը». պաշտոնական Բաքու

՛՛Ղարաբաղից հեռացած հայ բնակիչները պահպանում են ՛՛Ադրբեջան՛՛ (չակերտները-խմբ.) վերադառնալու իրավունքը՛՛: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ Ղարաբաղի հայերը, հնարավոր է, իրենց այնքան էլ վստահ չէին զգում անվտանգության տեսանկյունից այն բանից հետո, երբ հանձնել են ողջ զինամթերքը:

Պաշտոնյան հավելել է, որ իբրև թե անցած շաբաթվա ընթացքում իրենք բազմիցս փորձել են ազդել ԼՂ բնակչությա վրա՝ կոչ անելով նրանց չհեռանալ:

Նա հավելել է, որ արցախցիների՝ իրենց տունը լքելու որոշումը նրանց կամավոր քայլն է:

՛՛Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նրանք կարող են վերադառնալ իրենց տները՛՛-ասել է նա:

  • Կիսվել: