հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար հեղափոխության մեջ, ինչը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել «գետնին կպած». վարչապետ

Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար հեղափոխության մեջ, ինչը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել «գետնին կպած». վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետռ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՛՛հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր՛՛ արտահայտությանը:

Այս առնչությամբ վարչապետն ասել է. ՛՛Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել, այսպես ասած, գետնին կպած, դա շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել: Եվ իրականությունն էլ դա ցույց տվեց:

Եկեք տեսնենք, թե 2018 թվականից հետո մենք ինչ ծրագրեր ենք իրականացրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում: Էլի եմ ասում, եթե օրինակ, մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը, գուցե, կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել՛՛:

 

 

 

 

  • Կիսվել: