հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղարաբաղցիները չպետք է հեռանան Ղարաբաղից. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղցիները չպետք է հեռանան Ղարաբաղից. Նիկոլ Փաշինյան

Այս ելույթով մենք տարածություն ենք բացել Հայաստանի եւ Ղարաբաղի համար։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում, կառավարության 2021թ. ծրագրի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային ամբողջ գործընթացում Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են եղել քաղաքական եւ դիվանագիտական տարածությունից։

«Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի եւ Ղարաբաղի պետականությունը պահպանելու համար։ Բայց որոշ մարդիկ երազում են այն մասին, որ ղարաբաղցիները հեռանան իրենց հողերից։ Բայց չէ, ղարաբաղցիները չպետք է թողնեն Ղարաբաղը։ Ղարաբաղցիները պետք է ապրեն Ղարաբաղում։ Նրանք պետք է իրավունք, ազատություն եւ կարգավիճակ ունենան Ղարաբաղում։ Ղարաբաղցիները Ղարաբաղում պետք է ղարաբաղցի, արցախցի եւ հայ լինեն։ Այս մասին ենք մենք ասում»,- ընդգծել է Փաշինյանը։

  • Կիսվել: