հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ղարաբաղցի վերաբնակները եւ խոցելի քաղաքացիները պետք է ծառայությունների հավասար հասանելիություն ունենան. նախարար

Ղարաբաղցի վերաբնակները եւ խոցելի քաղաքացիները պետք է ծառայությունների հավասար հասանելիություն ունենան. նախարար

Մեր 100 հազար հայրենակիցներից բացի, որոնք տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղից, մնում են նաեւ Հայաստանի բնակչության խոցելի շերտերի խնդիրները, եւ այդ բոլոր խմբերի համար կարեւոր է ապահովել կրթության, բժշկության եւ այլ ծառայությունների հավասար հասանելիություն, որպեսզի ոչ ոք չբախվի մարգինալացման խնդրին։ Այս մասին Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովում դեկտեմբերի 18-ին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այս համատեքստում նա նշել է քաղաքացիական հասարակության դերը, որը պետք է օգնի պետությանը վեր հանել եւ լուծել այդ խնդիրը։ Նրա գնահատմամբ՝ սոցիալական արդարությունը կախված է ոչ միայն պետությունից, այլեւ հասարակության ընկալումից։ Մկրտչյանն ավելացրել է, որ սոցիալական արդարության ապահովումը կապված է չգրված սոցիալական պայմանագրի հետ հասարակությունում եւ սոցիալական երկխոսությունում։ «Պետության վրա դրված է այդ երկխոսության ապահովման գործառույթը։ Կարեւոր է հասկանալ, որ ճգնաժամերի ժամանակ այդ գործընթացը դժվարանում է»,- նշել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը երեք տարվա ընթացքում բախվել է տարբեր ճգնաժամերի, այդ թվում կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների։

  • Կիսվել: