կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն»․ ռուսալեզու նոր գիրք՝ ընթերցողի սեղանին

«Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն»․ ռուսալեզու նոր գիրք՝ ընթերցողի սեղանին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱրՊՀ պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցի՝ Արցախի պատմությանը նվիրված «Ղարաբաղ. պատմական դեպքերի ժամանակագրություն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի պատերազմում անմահացած նահատակների:

Բնութագրությունը հասանալի չէ

Գիրքը հիմնված է պատմական իրադարձությունների և փաստերի վրա, որոնց համար աղբյուր են հանդիսացել անտիկ հեղինակների, հայ և օտար պատմիչների, հեղինակավոր հանրագիտարանների և ժամանակակից գիտնականների աշխատությունները։ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել Գրիգորի Գաբրիելյանցին՝ նշելով նրա ավանդը:

 

Բնութագրությունը հասանալի չէշ

«Գրիգորի Գաբրելյանցը ոչ միայն երկրաբան է, աշխարհագրագետ, հասարակական նշանավոր գործիչ. նա յուրաքանչյուր բնագավառից ունի խորը գիտելիքներ:Եվ պատահական չէ, որ իր աշխատության հենց առաջին էջում նա նշել է, որ պատմաբանությունն ու երկրաբանությունն իրար շատ մոտ մասնագիտություններ են, քանի որ երկուսն էլ փորփրում և ուսումնասիրում են անցյալը, և դրա հիման վրա նոր եզրակացություններ կատարում»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Գրիգորի Գաբրիելյանցն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: «Այս գիրքը հիմնված է ստույգ փաստերի վրա և նպատակն է հղում անելով պատմությանն ու երկրաբանությանը՝ արժևորել անցյալն այսօրվա համատեքստում, ասել է թե՝ գլխավոր մեթոդն արդիականությունն է, պատմական փաստերի արդիականացումը», -ասել է Գ. Գաբրիելյանցը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր, գրող Սոկրատ Խանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: