չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գերմանիայի կանցլերը ետ չի կանգնել Ղարարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին իր հայտարարությունից, և այն տեղադրված է իր կայքում

Գերմանիայի կանցլերը ետ չի կանգնել Ղարարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին իր հայտարարությունից, և այն տեղադրված է իր կայքում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ետ չի կանգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին իր հայտարարությունից, և այդ հայտարարությունը տեղադրված է ԳԴՀ կառավարության պաշտոնական կայքում։

Բոլոր այն հրապարակումները, ըստ որոնց Կանցլերը իբր ետ է կանգնել իր այդ հայտարարությունից, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի սղագրութրունից կանցլերի կայքում իր խոսքի այդ հատվածը հեռացված է, չեն համապատասխանում իրականությանը։

Կանցլերի կայքում տեղադրված է ասուլիսի նրա ամբողջական խոսքը, այդ թվում՝ արցախյան խնդրին վերաբերող հատվածը. «Մեր կարծիքով, այժմ խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա վեճի խաղաղ կարգավորման հասնելու մասին: Այս բոլոր ասպեկտները հավասարապես կարևոր են»։

Տեքստի բնօրինակը՝ ԳԴՀ կառավարության կայքում.
 

https://www.bundesregierung.de/breg-de/suche/pressekonferenz-von-bundeskanzler-scholz-und-ministerpraesident-paschinjan-zum-besuch-des-ministerpraesidenten-der-republik-armenien-in-berlin-am-2-maerz-2023-2169186?fbclid=IwAR1rrTWYhxO-KIcHxtRP04oKHbR0oEBiEqpsZ43ZJTW9Qj1tyurN33irPfU

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: