ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գերիների հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի պայմանավորվածություն կա. վարչապետ

Գերիների հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի պայմանավորվածություն կա. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազատույան ուղիղ եթերում անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակին:

Մասնավորապես, խոսելով գերիների թվի մասին, վարչապետն ասել է, որ ՛՛մենք ունենք գերիների հաստատված դեպքեր, և այդ հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի մասին կա պայմանավորվածություն՛՛։ 

Նա հավելել է. ՛՛Մենք ունենք նաև տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել: Գերիների հաստատված դեպքերի փոխանակումն ըստ էության ավարտում ենք, և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաստատված դեպքերի բացահայտման և վերադարձի շուրջ՛՛:

Անդրադառնալով հայ զինվորների գերեվարման մասին վերջին տեղեկություններին՝ Փաշինյանը շեշտել է՝ դրանք վերաբերում են Խծաբերդ-Հին թաղեր հատվածին, որտեղ բավական լարված իրավիճակ է, և ԳՇ-ն, ՊՆ-ն, ՊԲ-ն ամբողջ գիշեր աշխատել են այդ իրավիճակը պարզաբանելու և շտկելու համար:

Վարչապետը նշել է. ՛՛Այդ տեղեկությունը կա, բայց սա այդ նույն իրադարձության շրջանակում է: Այո, իրավիճակն այնտեղ բավական բարդ է, ինչը ավելի է բարդանում հաղորդակցության ուղիների դժվարանցանելիության բերումով, ՊԲ, ԳՇ, ՊՆ, ռուս խաղաղապահներն այս րոպեներին աշխատում են այդ իրավիճակը պարզաբանելու և շտկելու ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: