երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններ են հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 800 աշակերտ

Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններ են հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 800 աշակերտ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատություններ  2023 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ արդեն հաճախում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ տարիքի հաշվառված  921 երեխաներից 800-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 748 դպրոցական տարիքի երեխաներ հաճախում են մարզային, 43 երեխա՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 9 երեխա՝ նախակրթարաններ։ Գեղարքունիքի մարզում հաշվառված նախադպրոցական տարիքի 389 երեխաներից մանկապարտեզներ են հաճախում 57-ը։

Արցախցիներից 95 աշակերտ հաճախում են Գավառ, 311 աշակերտ՝ Սեւան, 170 աշակերտ՝ Մարտունի, 138 աշակերտ՝ Վարդենիս, 77 աշակերտ՝ Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցներ։

Գեղարքունիքի մարզում ապաստան գտած ու հաշվառված 88 մանկավարժներից այս պահի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 5 հոգի:

  • Կիսվել: