հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գազի մատակարարման խնդիրներն Ադրբեջանի մեղքով չեն առաջացել. Բայրամով

Գազի մատակարարման խնդիրներն Ադրբեջանի մեղքով չեն առաջացել. Բայրամով

Գազի մատակարարման խնդիրներն առաջացել են ոչ Ադրբեջանի մեղքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լեռնային շրջաններում ցուրտ եղանակային պայմաններին երբեմն նման խնդիրներ առաջանում են՛՛:

Լրագրողները հարց են ուղղել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հնարավոր հանդիպման մասին, ինչին ի պատասխան՝ Բայրամովն ասել է, որ հանդիպումը ծրագրվում է դեկտեմբերին:

 

  • Կիսվել: