հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գարեգին Բ-ի հետ քննարկել ենք այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են մեր Հայրենիքի առջև. Հարությունյան (տեսանյութ)

Գարեգին Բ-ի հետ քննարկել ենք այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են մեր Հայրենիքի առջև. Հարությունյան (տեսանյութ)

Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ Ստեփանակերտում քննարկել ենք այն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են մեր Հայրենիքի առջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
՛՛Դրանց դիմագրավելու և ստեղծված բարդ իրավիճակի խոչընդոտներն արագ հաղթահարելու համար Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել, ինչի համար հայտնում եմ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը:
 
Նորին Սրբության հետ օրվա ընթացքում այցելել ենք նաև Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և Գանձասարի վանական համալիր, որտեղ նա հանդես է եկել Հայրապետական մաղթանքով՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: