երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գալիք տարվա Մարտունու շրջվարչակազմի ծախսերի ծավալը Խորհրդարանում ներկայացրել է վարչակազմի ղեկավարը

Գալիք տարվա Մարտունու շրջվարչակազմի ծախսերի ծավալը Խորհրդարանում ներկայացրել է վարչակազմի ղեկավարը

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի ծավալը կկազմի 202 մլն 609,9 հազ ՀՀ դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստում հատարարել է շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, որտեղ քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ Մարտունու շրջանի համայնքային բյուջեի եկամտային մասը, համաձայն համայնքների ներկայացրած տարբերակի, նախատեսվում է 154 մլն 683, 7 հազ ՀՀ դրամ, իսկ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված տարբերակում՝ 174 մլն 167,3 հազ ՀՀ դրամ։ Ծախսային մասը նախորդ տարվա համեմատ ավելացել է 259 մլն 88,9 հազ ՀՀ դրամով։

  • Կիսվել: