երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարը «ձևով ու էությամբ անընդունելի» է անվանել Ալիևի խոսքերը՝ Արցախ այցելած Վալերի Պեկրեսի մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը «ձևով ու էությամբ անընդունելի» է անվանել Ալիևի խոսքերը՝ Արցախ այցելած Վալերի Պեկրեսի մասին

Ֆրանսիայի ԱԳ Նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝  Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի մասին խոսքերին:

Նա նշել է, որ Ալիևի խոսքերը վերաբերում են Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, և դրանք «ձևով ու էությամբ անընդունելի են»։

Լը Դրիանը հայտնել է, որ ինքն արդեն այ մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։

Հիշեցնենք, որ Վալերի Պեկրեսն անցյալ տարվա դեկտեմբերի վերջին այցելել է Ղարաբաղ, ինչը հարուցել է պաշտոնական Ադրբեջանի դժգոհությունը։

Նշենք նաև, որ Ալիևն ավելի վաղ ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, դատապարտելով Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, ասել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։

 

 

 

 

  • Կիսվել: