հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիական հրուշակեղենի համն ու բույրը Ստեփանակերտում. արցախցի հրուշակագործը գործունեությունը շարունակում է նաև շրջափակման պայմաններում

Ֆրանսիական հրուշակեղենի համն ու բույրը Ստեփանակերտում. արցախցի հրուշակագործը գործունեությունը շարունակում է նաև շրջափակման պայմաններում

Մասնագիտությամբ տնտեսագետ Դիանա Մարտիրոսյանը արդեն երկու տարի է, ինչ Արցախում ֆրանսիական հրուշակեղենի համն ու բույրն վայելելու հնարավորություն է ստեղծել: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Դիանա Մարտիրոսյանը պատմեց, որ միշտ եվրոպական չափանիշներով հրուշակեղենի արտադրության  և իրացման գողտրիկ անկյուն ունենալն իր մշտական երազանքն է եղել: 

Нет описания.

Нет описания.

«44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամում ինձ առաջարկեցին  ֆրանսիական հրուշակեղենի խանութ բացել և համագործակցել իրենց հետ: Արդյունքում՝ մոտ 8-9-ը ամիս անց գաղափարը կյանքի կոչվեց:  Հետպատերազմյան իրավիճակիով պայմանավորված իմ այդ փոքրիկ խանութը փակվեց։ Այնուհետև, սակայն,  բազմաթիվ զանգեր ստացա հաճախորդների կողմից, ովքեր հետաքրքրվում էին, թե երբ եմ վերաբացելու»,- ներկայացրել է Դ. Մարտիրոսյանը, ով  ոգեշնչված դրական  արձագանքներից, վերսկսեց գործունեությունն արդեն մայրաքաղաքի ավելի կենտրոնական հասցեներից մեկում։ Մոտ երեք ամիս անց, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով  հրուշակագործը ևս բախվեց լուրջ խնդիրների՝ կապված առաջին անհրաժեշտության մթերքների բացակայության հետ:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Ավելի քան ամիս ստիպված էի կրկին դադարեցնել աշխատանքը, սակայն պետական աջակցության ծրագրի շնորհիվ ֆրանսիական հրուշակեղենի խանութը կրկին իր դռները բացեց այցելուների առջև: Հաճախորդների քանակի պակաս չունենք: Ձգտում եմ այնպես անել, որ մթերքի թանկացումը չազդի հրուշակեղենի գնի վրա»,- նշել է մեր զրուցակիցը:

Нет описания.

Нет описания.

Հրուշակագործ Դիանա Մարտիրոսյանի խոսքով՝ այնուամենայնիվ, շրջափակման ընթացքում անհրաժեշտ մթերքի  սղությունն ազդեցությունն ունենում է, ինչի պատճառով ստիպված է կրճատում կատարել ֆրանսիական  սիրված թխվածքների ցանկից:

Нет описания.

  • Կիսվել: